Թուրքիայի «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ) սկսել է «ATAK-2» ուղղաթիռի արտադրությունը։ Այս հարձակողական ուղղաթիռն առաջին անգամ կցուցադրվի միջազգային «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
TUSAŞ-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ «ATAK-2»-ի արտադրության վերաբերյալ պայմանագիր էր կնքել 2019թ․ փետրվարին։ Երկու ամիս անց արդեն պատրաստ է ուղղաթիռի իրական չափերով նախագծված առաջին մոդելը, որն էլ կցուցադրվի «IDEF»-ում։
Նախագծի համաձայն՝ «ATAK-2» ռազմական ուղղաթիռը ընդունակ կլինի տեղափոխել ծանր բեռներ, դիմանալ միջավայրի անբարենպաստ պայմաններին, առաջատար տեխնոլոգիաների միջոցով հետևել և տեսագրել թիրախը։ Ուղղաթիռը նաև հագեցած կլինի նավիգացիոն, հաղորդակցման համակարգերով, ինչպես նաև՝ մեծ հեռահարության հակատանկային և «օդ-օդ» տեսակի հրթիռային համակարգերով։
Նախատեսվում է «ATAK-2»-ի արտադրության մեջ առավելագույնի հասցնել տեղական միջոցների օգտագործումը, ինչպես նաև՝ ապահովել ռազմական ուղղաթիռների հետագա արտահանումը այլ երկրներ։
Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ «ATAK-2»-ը այսօր առկա նույն դասի ուղղաթիռներից շուրջ երկու անգամ ավելի ծանր կլինի։ 10 տոննա կշռող ուղղաթիռը կունենա երկու տուրբովալ շարժիչ և կկարողանա տեղափոխել մինչև 1․200 կիլոգրամ կշռող բեռներ։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55