Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարական առանձնատանը կայացած հանդիպմանը ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդև, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
«Հարգելի Նիկոլ Վովայի, նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե «Հարգելի Նիկոլ Վովայի, նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ: Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև մեր երկկողմ հարաբերությունները: Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր: Շնորհակալություն, որ հրավիրել եք Ձեզ մոտ ոչ ֆորմալ շփման, դա թանկ է գնահատվում, հնարավորություն է՝ ավելի լավ իմանալ մեկս մյուսին և ոչ ֆորմալ մթնոլորտում խոսել մեր երկկողմ փոխգործակցության ամենատարբեր ասպեկտների մասին: Հույս եմ հայտնում, որ ձեր նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ մեր բանակցությունները, ինչպես և մեր գործընկերների բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը, առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն և հույս ունեմ՝ շատ լավ ապագա: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01