Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա երեխաները դատական հայց են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի և ամերիկյան Capital One ֆինանսական հոլդինգի դեմ՝ փորձելով այնպես անել, որ դրանց ներկայացուցիչները նախագահի ֆինանսների վերաբերյալ կոնգրեսական հարցաքննություններին չմասնակցեն:
Ինչպես հաղորդում է nbcnews.com կայքը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության, ինչպես նաև Ֆինանսական ծառայությունների հարցերով հանձնաժողովներն ԱՄՆ-ի նկատմամբ ենթադրյալ օտարերկրյա ազդեցության գործով հետաքննության շրջանակում հարցաքննության են կանչել մի քանի բանկի ներկայացուցիչների:
Սակայն նախագահն ու նրա ընտանիքի անդամները դեմ են, որ իրենց ֆինանսական գործերի մասին տեղեկությունները հայտնի դառնան կոնգրեսականներին:
Նախագահական ընտանիքի հայցը ներկայացվել է Մանհեթենի շրջանային դատարան: Դոնալդ Թրամփը, նրա երկու ավագ որդիներն ու ավագ դուստրը պնդում են, որ հարցաքննություններն իրավական նպատակ չունեն:
«Այդ հարցաքննությունները նշանակվել են նախագահ Դոնալդ Թրամփի համար խոչընդոտներ ստեղծելու, նրա անձնական ֆինանսների, բիզնեսների, նախագահական ընտանիքի անձնական տեղեկատվության ամեն մի հատվածն ուսումնասիրելու, ինչպես նաև նրա քաղաքական կարիերային վնասելու համար որևէ նյութ գտնելու նպատակով»,-ասվում է հայցում:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55