Ապրիլի 29-ին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դասախոսություն է կարդացել էներգետիկ անվտանգության թեմայով: Արայիկ Հարությունյանը դիտվում է որպես եկող տարվա նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը, եւ նրա որեւէ քայլ գնահատվում է հենց այդ համատեքստում: Մեծ է հավանականությունը, որ Արցախի նախագահի պաշտոնի համար մրցակցությունը մոդելավորվի որպես պայքար լիբերալ եւ պահպանողական ուժերի միջեւ:
Տվյալ իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում քարոզչա-տեղեկատվական գրագետ քաղաքականության միջոցով վերցնել նախաձեռնությունը` Արցախի ապագան դիտարկելով գլոբալ զարգացումների տիրույթում: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ ամենից առաջ տնտեսական հեռանկարի մասին է` ի հակակշիռ զուտ պոպուլիստական հայտարարությունների: Հանրության առաջատար ուժը երկուսն են` մտավորականությունը եւ երիտասարդությունը: Արցախի մտավորականությունը, որքան ցույց են տալիս դիտարկումները, մեծամասամբ խանդավառված չէ Հայաստանում տեղի ունեցող տրանսֆորմացիաներով: Նույնը կարելի է ասել երիտասարդության մասին, որի նկատմամբ որոշ շրջանակների կողմից տարվում է պարզ հավաքագրման քաղաքականություն` շեշտը դնելով ռազմա-հայրենասիրական պաթետիկայի վրա: Այս իրավիճակում կարեւորվում է համապատասխան ցանցային աշխատանքը, ինչը, կարծես, սկսել է Արայիկ Հարությունյանը:
Դատելով համացանցում տարածված տեսագրությունից` Շուշիի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմին հետաքրքրել են Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք, պետք է խոստովանել, իրենց բնույթով նորարարական են: Նախկին վարչապետն Արցախի ապագան դիտարկել է գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական մտածողության այս որակը ներարցախյան կյանքում ավանդույթներ չունի: Հասարակությունը վարժված է լսելու ստանդարտ մտքեր, որոնք փաթեթավորվում են ռազմա-հայրենասիրական պաթետիկայով կամ համազգային միասնության մասին զեղումներով:
Արայիկ Հարությունյանը փորձում է ներքաղաքական դիսկուրս մուծել պրագմատիզմ եւ գիտականություն: Եթե դա նրա մարտավարությունն է սպասվող նախագահական մրցապայքարում, ապա հարկ է նկատել, որ նա ընտրել է բավականին բարդ, բայց պատմականորեն խիստ պահանջված ճանապարհ, որը հաջողությամբ անցնելու դեպքում Արցախը կդառնա որակապես նոր պետություն: Պահպանողականները, ինչ խոսք, փորձելու են շեշտադրել ազգային գաղափարախոսության կարեւորությունը: Բայց այդ ժամանակները, կարծես, մնացել են անցյալում: Մանավանդ որ որակապես այլ պետություն է դառնում Հայաստանը, փոխվում է աշխարհը, ծնվում են բոլորովին նոր մարտահրավերներ:
Արայիկ Հարությունյանը մտավորականությանն այլընտրանք է առաջարկել: Ո՞րն է լինելու վերջինիս արձագանքը: Կկայանա՞ կառուցողական երկխոսություն: Մտավորականությունն ունի՞ առաջարկությունների, մոտեցումների իր փաթեթը` պարզ կլինի ժամանակ անց: Առայժմ փաստ է, որ Արցախում քաղաքական կարծրատիպերը հաղթահարելու գործընթաց է մեկնարկում` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Որքանո՞վ դա ընկալելի կլինի հասարակության մեծամասնության համար: Իսկ գուցե Արայիկ Հարությունյանը հենց հասունացած հանրային պահա՞նջն է իրացնում:
hraparak.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15