Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները եւ արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչեւ նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչեւ տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով եւ հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարեւոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, եւ այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է: Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի եւ ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները: Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլեւ կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման եւ աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել աշխատանքի վետերաններին, որոնք մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլեւ դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները: Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգեւոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երեւակայությունը: Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»,-ասված է ուղերձում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01