«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, հայտնվելով արտախորհրդարանական կարգավիճակում, կես տարվա ընթացքում փորձում է մաքսիմալ վերադասավորվել: Այստեղ չեն էլ թաքցնում, որ կուսակցությունը վերակառուցման փուլում է, մասնավորաբար ակտիվացրել են աշխատանքները մարզային կառույցներում, ինչպես նաև ինտենսիվ համագործակցություն է պահպանվում ու զարգացվում արտասահմանյան գործընկերների ձևաչափում: «Փաստ» թերթի տվյալներով, ներկայումս առաջնային խնդիրը այս ընթացքում ունեցած կադրային կորուստներից առավելապես անցնցում դուրս գալն ու ընդհանուր քաղաքականությունը պահելն է: Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ հրապարակային դաշտ վերադարձի խոսակցություններն այս փուլում ավելի շատ մարտավարական հնարք էին և իրականությանը չէին համապատասխանում. սա արվել էր հանրության ռեակցիաները ստուգելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հանրային խոսքի հանդեպ սպասումներ ձևավորելու համար: Այդ «զենքը», ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, կկիրառվի ավելի ուշ՝ պատեհ առիթով. մինչ այդ ընթանում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարությունը: Ըստ ՀՀԿ-ականների, խնդիրը հեշտանում է նրանով, որ նախ՝ նրանք այս դաշտում մենակ չեն, ու արդյունքում արտախորհրդարանական ուժերին հաջողվում է որոշակի քաղաքական օրակարգ ձևավորել, և վերջապես, ինչպես նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը, իշխանություններն իրենք են իրենց ամենօրյա քայլերով նպաստում դրան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03