Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին և հայտնվել ոչ երթևեկելի գոտում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-и վարորդ Շ. Շահինյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կարմիր բերետները»։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01