ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել այդ երկրի օդային տարածքում և կարգադրել է լքել Վենեսուելան 48 ժամվա ընթացքում, գրում է Reuters գործակալությունը: «Վենեսուելայի օդային տարածքում 8 հազար մետրից ցածր բարձրությամբ բոլոր թռիչքները հատուկ հրամանով արգելվում են՝ Վենեսուելայում ստեղծված քաղաքական անկայունության և լարվածության պատճառով թռիչքների հնարավոր ռիսկերով պայմանավորված»,- ասված է համապատասխան փաստաթղթի տեքստում: Նշվում է, որ զգուշացումը վերաբերում է Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ավիափոխադրող ընկերություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում պետական հեղաշրջման նոր փորձեր էին իրականացվել: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել էր մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ գտնվող մայրուղում: Երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր, որ Վենեսուելայի բանակը հավատարիմ է մնում ժողովրդին, սահմանադրությանը և հայրենիքին, պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն էլ իր հերթին հայտարարել էր, որ զինված ուժերն օրինական իշխանությունների կողմից են: Վենեսուելայում վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, որն ուղեկցվում է գների կտրուկ աճով և ազգային արժույթի արժեզրկմամբ: Ընթացիկ տարում իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարության և ընդդիմության միջև, ինչի հետևանքով հունվարի 23-ին ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, երկրում բողոքի ցույցեր էին սկսվել գործող նախագահ Մադուրոյի իշխանության դեմ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44