Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Հիշեցնենք, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ նույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:
Թատրոնից Tert.am-ին հայտնեցին նաև, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տնօրենի պաշտոնում Կ. Կիրակոսյանը պետք է պաշտոնավարի 6 ամիս ժամկետով:
Հարցին՝ արդյոք Կ. Օրբելյանը շարունակում է կատարել գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, թատրոնից պատասխանեցին՝ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի համապատասխան հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ լրիվ դրույքով ու անժամկետ»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01