ARM | RUS |

ԵԱՏՄ-ում գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում շատ խնդիրներ կառաջանան․ Վահե Դավթյանը՝ վարչապետի հայտարարության մասին

01.05.19 | 21:50

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանի խոսքով՝ ի սկզբանե, երբ ձևավորվում էր Եվրասիական տնտեսական միությունը, ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման գաղափարը դրված էր դրա հիմքում:

Նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Երևանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ում առաջնահերթային է գազի, նավթի, նավթամթերքի և էներգետիկայի համար ընդհանուր շուկա ձևավորելու հարցը:

«2016 թվականին արդեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները եկան կոնսենսուսի առ այն, որ պետք է նշված ուղղություններով իրականացվեն ինտեգրացիոն նախագծեր: Այսօրվա դրությամբ, իհարկե, մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս, երբ մենք խոսում ենք այդ նախագծերի կիրառելիության մասին, որովհետև երբ հարցը դիտարկում ենք զուտ քաղաքական հռետորաբանության, վերազգային տիրույթում, ապա, իհարկե, այստեղ ամեն ինչ հարթ է ընթանում, և թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի և թե առավել ևս Հայաստանի առաջնորդները մատնանշում են, որ դա բացարձակ առաջնահերթություն է ինտեգրացիոն գործընթացը կյանքի կոչելու համար, բայց երբ հարցը տեղափոխում ենք կիրառական դաշտ, տեսնում ենք մի շարք տեխնիկական, տնտեսական խնդիրներ, որոնք, կարծում եմ, ինչ-որ չափով հոռետեսություն են ներշնչում»,- ասաց նա:

Վահե Դավթյանը մատնանշեց, որ արդեն այս ամիս պետք է կնքվի պայմանագիր ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին: «Այստեղ կողմերը եկել են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության, բայց անդամ պետությունների էներգետիկ շուկաներում ներգրավված պետություններն արդեն իսկ ահազանգում են, որ ինտեգրացիոն գործընթացի իրականացման արդյունքում առկա է լինելու բիզնես շահերի բախում»,- ասաց նա:

Էներգետիկ հարցերով փորձագետը բացատրեց, որ երբ խոսվում է էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասին, ապա ենթադրվում է, որ ԵԱՏՄ-ն պետք է ձևավորվի էլեկտրաէներգիայի վաճառքի համար ձևավորված ընդհանուր բորսա, և այդտեղ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է ձեռք բերեն էլեկտրաէներգիայի՝ իրենց համար անհրաժեշտ ծավալներ:

«Խնդիրը նրանում է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիայի գեներացիան անհամաչափ զարգացում ունի, և ինքնարժեքները մեկը մյուսից շատ լուրջ տարբերվում են: Եվ սա է պատճառը, որ Բելառուսը պարբերաբար հանդես է գալիս դիրքերից, որ նախ պետք է իմպլեմենտացնել ընդհանուր շուկայի նախագիծը, այնուհետ նոր էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկային անցնել»,- ասաց Վահե Դավթյանը:

Նա մանրամասնեց, որ օրինակ, Բելառուսում էլեկտրաէներգիայի մոտ 90 տոկոսն ապահովվում է ներկրվող բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների միջոցով, Հայաստանի դեպքում՝ այդ ցուցանիշն անցնում է 42 տոկոսը, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար այն ևս կարևոր խնդիր է: Նա մատնանշեց, որ, օրինակ, Ղրղզստանը, որն իր էլեկտրաէներգիայի գեներացիայի մեծ մասն ապահովում է բավականին ցածր ինքնարժեք ունեցող հիդրոգեներացիայի միջոցով, ձեռք է բերում բավականին մրցակցային պայմաններ, և էներգիա արտադրող մի շարք ռուսական ընկերություններ արձանագրում են, որ այս ամենի արդյունքում Ռուսաստանի մի շարք ջերմաէլեկտրակայաններ պարզապես կանգնում են իրենց շահագործումը դադարեցնելու խնդրի առջև:

«Այս պայմաններում Հայաստանում և Բելառուսում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով զիջելու է նաև Ռուսաստանում կամ Ղազախստանում արտադրվող էլեկտրաէներգիային, որովհետև նրանք ունեն բնական գազ, բնական գազ են արդյունահանում: Այստեղ անհամաչափության խնդիր է առաջանում»,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի կողմից արտահանվող գազի սակագնի հետ կապված խնդիրների մասին, որ Հայաստանն ու Բելառուսը անընդհատ դժգոհում են դրա բարձր լինելուց՝ Վահե Դավթյանը նշեց, որ պարզապես երկիրն իր շահն է առաջ տանում:

«Ռուսաստանը ոչ թե չի ցանկանում ընդառաջ գնալ, այլ հետապնդում է իր շահը: Ռուսաստանը 2018 թ. ընթացքում արձանագրել է բնական գազի արտահանման միջին գնի աճ, ինչը պայմանավորված է աշխարհում նավթի շուկայում սակագնի տատանումներով: Հաշվի առնելով, որ այդ միտումները շարունակվելու են, Ռուսաստանը, դիտարկելով և օգտագործելով գազը, որպես նավթի շուկայում կրած կորուստների կոմպենսացիոն գործիք, բնականաբար չի ուզում գոնե գնալ որոշակի զիջումների»,- ասաց նա՝ նկատելով, որ անգամ Ռուսաստանի ներսում գազի գինը 2018 թվականի դրությամբ բարձրացել է մոտ 3 տոկոսով, և կառավարության որոշման համաձայն, ստիպված է սուբսիդավորել այդ 3 տոկոսանոց աճը:

Վահե Դավթյանի նկատառմամբ՝ այս իրավիճակում կարելի է ասել, որ ԵԱՏՄ-ում գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու առաջարկը իրականանալուց հեռու է և խնդրահարույց:

«Բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունների մակարդակով ամեն ինչ լավ է, բայց երբ հարցը գնում է կիրառական դաշտ, խնդիրները բավական շատանում են, և դրանց լուծումը շատ դժվար է պատկերացնել»,- ասաց նա:

Վահե Դավթյանն այս թեմայի հետ կապված մեկ այլ խնդիր էլ մատնանշեց: «Դա շուկաների ազատականացումն է, որովհետև ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը ենթադրում է ազգային շուկաների ազատականացման գործընթացի կազմակերպում: Ռուսաստանում մի քանի տարի առաջ դա տեղի է ունեցել, և այսօր արդեն ընկերությունները և Ռուսաստանում էներգետիկայի ոլորտում ներգրավված հիմնական խաղացողները ահազանգում են, որ այդ ազատականացումը բերել է ռուսական անվտանգության համակարգում արդյունավետության նվազեցմանը»,- ասաց նա՝ նշելով, որ, օրինակ՝ Բելառուսը, չնայած որ 2016 թվականին միացել է ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելու նախաձեռնությանը, որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել իր ներքին էներգետիկ շուկայում ազատականացման վերաբերյալ: Իսկ Ղազախստանում և Ղրղզստանում, ըստ Վահե Դավթյանի, շարունակում է պետական դերակատարումը գերիշխող լինել՝ չնայած օրենսդրական դաշտում փոփոխություններ եղել են:

«Միայն Հայաստանն է, որ բոլոր այս ռիսկերը հաշվի չառնելով, 2017 թվականից ի վեր շատ ակտիվորեն գնում է ազատականացման ճանապարհով: Ազատականացումը շատ կարևոր գործընթաց է, որ կարող է բերել շուկայում մրցակցության բարձրացմանը, գնի նվազեցմանը և այլն, բայց հաշվի առնելով այդ խնդիրը, որ գոյություն ունի ԵԱՏՄ-ում շուկայի ազատականացման շրջանակներում, մենք ևս դրան պետք է շատ զգուշորեն մոտենանք»,- ասաց նա:

Հայաստանի համար, ըստ Վահե Դավթյանի, միայն այս մեկ ռիսկը չէ, որ կլինի էներգետիկայի միասնական շուկա ստեղծելու դեպքում: Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը խարսխված է արտահանման սկզբունքի վրա:

«Այսինքն՝ եթե փոքրացնենք մեր արտահանման ծավալները, մենք խնդիրներ կունենանք էներգետիկ անվտանգության և ապահովման մասով: ԵԱՏՄ շրջանակում ձևավորվում է ազատականացված շուկա, որի արդյունքում Հայաստանում ևս մասնավոր ընկերությունները, թրեյդինգային կազմակերպությունները հնարավորություն կունենան արտաքին շուկաներից, օրինակ՝ Ռուսաստանից կամ Ղազախստանից, էլեկտրաէներգիա ձեռք բերել և ներկրել Հայաստան: Սա ակնհայտ ռիսկ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով բարձր է, բայց այնուամենայնիվ, ներկրողի կարգավիճակի հետ հարմարվելը, ես կարծում եմ, որ ուղղակիորեն հարվածում է մեր՝ էներգետիկա արտահանողի կարգավիճակին տարածաշրջանում և առհասարակ ԵԱՏՄ-ում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գազի համար ընդհանուր միասնական շուկա ստեղծելուն, ապա ըստ Վահե Դավթյանի, ենթադրվում է, որ նորից կստեղծվի ընդհանուր բորսա, որտեղ չի լինի, ինչպես հիմա է, մեկ տարվա կտրվածքով սահմանված սակագին, այլ լինելու են ընդհանուր ընթացիկ ֆինանսատնտեսական տատանումներով պայմանավորված սակագներ, որոնք կարող են գրեթե ամեն օր փոփոխության ենթարկվել:

«Հաշվի առնելով, որ բնական գազի սակագինը մեկ գործոն է, որն ուղղակիորեն պայմանավորված է նավթի գնի տատանումներով և հաշվի առնելով, որ այն ամեն օր տուրբուլենտություն է ցուցաբերում, աներկբա է, որ այս պարագայում Հայաստանը և մնացած այլ պետությունները ստիպված կլինեն ձեռք բերել գազը այն սակագնով, որ միշտ չէ, որ կհամապատասխանի իրենց շահին: Սա Հայաստանի համար շատ բարդ խնդիր է, քանի որ գազ ներկրող երկիր է»,- ասաց նա:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01