«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել:
«Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ: Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա: Եվ, ահա, բրիտանական հեղինակավոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը:
Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, և սա այն դեպքում, երբ վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, հայ-հոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են:
Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբերվում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան՝դրսում լուրջ են ընդունում և նույնիսկ վիրավորվում են:
Իհարկե, այստեղ նաև անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտարարությունների հնարավոր հետևանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը:
Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը:
Եվ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնարավոր բացասական հետևանքները միջպետական հարաբերություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03