Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին,ինչ խոսք, Փաշինյանն ակտիվ մասնակցություն է ունեցել: Նա նախ Խորենցիում փորձեց իր թիմով ստանձնել լիդերությունը, ապա հանդես եկավ արտահերթ ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ և այլն:
Իհարեկ ողջունելի է պատգամավորի նման ակտիվությունը, սակայն եկեք ֆիքսենք մի բան, որ նրա մոտ փաստացի չստացվեց հաջողությամբ ավարտին հասցնել այս ընթացքում ձեռնարկած ոչ մի նախաձեռնություն: Սա ուներ իր պատճառները, որոնցից մեկ ՔՊ-ն որպես «միակ ընդդիմություն» ներկայացնելն էր: Կարծում եմ վաղուց անցել են ժամանակները, երբ պետք է առաջնորդվել «ով մեր հետ չի` քխա» նշանաբանով: Իհարկե Փաշինյանին հասկանալ կարելի է. նրա մոտ այդ սովորությունը երևի ժառանգություն է մնացել ՀԱԿ-ից:
Վստահ եմ` հենց այդ սովորության ազդեցության տակ էլ Նիկոլ Փաշինյանը քննադատել է Էդմոն Մարուքյանին` նշելով, որ ինքը չի համագործակցում վերջինս հետ, քանի որ նա բյուջեին կողմ է քվերակել:
Չանդրադառնալով այն փաստին, որ մեկ ձայնը ոչինչ չէր փոխի այդ պարագայում` կուզենայի մեջբերել հենց Էդմոն Մարուքյանի խոսքից մի հատված այս թեմայի վերաբերյալ, որտեղ նա նշել է. «Ինչու էր Նիկոլ Փաշիյանը տարիներ առաջ, երբ ես կողմ էի քվեարկել բյուջեի նախագծին, ինձ հրավիրում միասին ՔՊ-ն ստեղծելուն։ Իրականում չեմ կարծում, թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար պետք է տրվել խոր պոպուլիզմին և տեղի-անտեղի կպնել անբասիր քաղաքական ուժերին։ Ես խորհուրդ չէի տա Լուսավոր Հայաստանի հաշվին դիվիդենտներ քաղել, դա շատ ծանր և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»:
Իհարեկ հասկանալի է, որ ընտրություններին մնացել է ընդամենը 8 ամիս և պետք է ամեն կերպ ձայներ պոկել, բայց կարծում եմ «ինստիտուցիոնալ» ընդդիմության ջատագովները հենց սկզբից սխալ ուղի են ընտրել, որը ոչինչ չի տալու իրենց, բացի պրոբլեմներից:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58