ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։
Հակոբ Արշակյանը շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։
«Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։
«Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաև նախարարը։
«Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարևորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարևոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում և ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման շուրջ, ինչը թույլ կտա առաջ գնալ և զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։
Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որևէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։
«Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, և հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։
Նախարարը անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա և շատ կարևոր է։
«Yerevan Testing Days»-ի կոնֆերանսն ավարտվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02