Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը վերաբերում է գրավի առարկայի բռնագանձմանը: Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար»: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: «Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Նման կարգավորումը անհամաչափ ծանրաբեռնում է գրավատուի արտադատարանական կարգով բռնագանձումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ կասեցնելու համար պարտավորեցնում է գրավատուին տրամադրել ապահովում ոչ թե գրավառուի հնարավոր վնասների, այլ գրավ դրված առարկայի արժեքի չափով: Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաև գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը: Նոր նախագծով առաջարկվել է, որ դատարանը կարող է կասցենել բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի արժեքը»,-ասաց Զեյնալյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց. «Ես վստահ չեմ, որ նպատակն ու բովանդակությունն իրար հետ համահունչ է: Համարժեք ապահավում ենթադրում ենք դրամական միջոցնե՞ր, թե դատավորները սկսելու են գրավի առարկա փոխել իրենց որոշումներով: Կարող է գա ասի՝ էս տունս հարմար չի, ուրիշ տուն եմ գրավ դնում: Դատարանն ապահովումը փոխելո՞ւ է: Սա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ քաոսի կբերի, եթե չկոնկրետացնենք»,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով եթե խոսում ենք այն մասին, որ վարկը փոքր է, գրավը՝ մեծ, ապա ապա չպետք է ասենք համարժեք ապահովում գրավի արժեքին. «Պետք է ասենք պարտքին համարժեք ապահովում: Հակառակ դեպքում՝ ձեր ֆիքսած խնդիրը էլի չի լուծվում: Կստացվի, որ ունի փոքր պարտք, բայց մեծ գրավ եւ որպեսզի գրավի ծանրաբեռնվածությունը վերացնի, էլի պետք է մեծ ապահովում ներկայացնի»: Ի վերջո որոշվեց, որ այս տեսքով կընդունեն նախագիծը, իսկ մինչեւ ԱԺ ուղարկելը եւս մեկ անգամ կքննարկեն եւ անհրաժեշտ փոփոխությունները կանեն:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01