Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ <<Մայիսյան եռատոնին նվիրված Արցախի Հանրապետության քիք-բոքսինգի բաց առաջնություն>>: Առաջնությունը կազմակերպել էր Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիան Հայաստանի քիք-բոքսնինգի ազգային ֆեդերացիայի բարձր հովանու ներքո: Առաջնությանը եկել էր պատվելու և առաջնության բոլոր մասնակիցներին իր բարեմաղթանքի խոսքն ուղղելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հայաստանից առաջնությանը մասնակցում էին 140 մարզիկ: Հայաստանի քիք-բոքսնինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը Արցախի Հանրապետությունում սպորտի զարգացման գործում մեծ ավանդի համար գավաթ է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Մասնակիցներին ողջունել է Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ով պարգևատրվել է Հայաստանի քիք-բոքսնինգի ազգային ֆեդերացիայի հուշանվերով: Պարգևատրվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը և գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գոտուն են արժանացել քիք-բոքսինգի Արցախի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը և գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը: Հայաստանի քիք-բոքսնինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով Արցախի Հանրապետությունում համագործակցության և մարզաձևի զարգացմանը աջակցելու համար: Գառնիկ Հայրապետյանը Արցախի Հանրապետությունում ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Ի. Գրիգորյանի կողմից պարգևատրվել է <<Համագործակցության ամրապնդման համար>> մեդալով:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01