ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ:
Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:
Մայիսի 11-ին, ժամը 16:00-ին կկայանա մրցութային փուլը:
Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները ժամը 12:00-ին կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին:
Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
Յուրաքանչյուր խմբում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները կպարգևատրվեն մրցույթի անվանական հուշանվեր-գավաթներով, պատվոգրերով, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից՝ դրամական պարգևներով:
Մրցութային ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Ոչ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով:
Բոլոր մասնակիցների համար Երևանի պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից, նաև կկազմակերպվի համերգ՝ ԵՊԿ դահլիճում:
Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Հանդիսատեսի համակրանք» առցանց մրցույթին, որը կանցկացվի մրցույթի ֆեյսբուքի էջում:
Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է ամեն տարի մեկ հարկի տակ հավաքել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին` տալով նրանց հնարավորություն՝ ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01