Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է վերջինիս ու ՄԱԿ-ի կառույցների ծրագրերի համադրումը՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումներն առավել արդյունավետ կյանքի կոչելու նպատակով: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ նախատեսվող միջոցառումներն ու բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության, Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր ղեկավարը, ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության գրասենյակի ղեկավարը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության գծով խորհրդական և ՄԱԿ-ի խաղաղության և զարգացման գծով խորհրդականը Վարչապետին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության, ՀՀ կառավարության տարբեր մարմինների հետ փոխգործակցության վերաբերյալ: Այնուհետև զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի արդիականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, տարածքային համաչափ զարգացման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01