Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել: «Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, ապա միանշանակ է, որ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ձևակերպումների մասով պետք բոլորս զգույշ լինենք: Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս հարցում ՔՊ-ում առկա է կոնսենսուս: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել ԴավիթՍանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունըժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվումպաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01