«Իրատես» թերթը գրում է. «Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարևորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևին:
Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵՏՄ նիստի ժամանակ ինչ կարևոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է:
Մեդվեդևի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ:
Կոնկրետ ինձ համար ծիծաղելին ոչ թե Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունն էր, այլ ՀՀ վարչապետի «կրուտիտն» ու նրա թիմակիցների` «շեֆի թասիբը պահելու» չինովնիկական մոլուցքը:
Թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, թե՛ գործադիրի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից անարգանքի սյունին գամեցին ՌԴ վարչապետին` շեշտելով Նիկոլ Փաշինյանի մեծահոգաբար լռելու ու «դուխով» լինելու հատկանիշը: Սրճախմության անմեղ զրույցի մեջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, մեծագույն «դուխ» է տեսել, պատգամավորներից մեկն էլ դիմել է 10-ից ավելի լեզվաբանների` համոզվելու, որ վարչապետը լեզվական սխալ թույլ չի տվել:
Է՛լ Դիմա, է՛լ Դիմոչկա, է՛լ «հայերի փողերով ապրող» բնորոշումներով դիմեցին մի մարդու, որին նախորդ օրն իրենց քաղաքական հայրը, խախտելով քաղաքական էթիկայի նորմերն ու երկրորդելով մյուս հյուրերի ներկայությունը, առանձնահատուկ հյուրընկալության էր արժանացրել: Իսկ սրճախմության մասին չստացված երկխոսության մեսիջը հստակ էր` Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47