«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որևէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ և ի՞նչ նպատակով»:
Պատասխան. Սիլվա Համբարձումյանի հետ երբևէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբևէ որևէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով:
Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը:
Դրա համար ես զանգել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՍՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում:
Հարց. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար և 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար: Ասացեք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:
Պատասխան. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաև ասեմ, որ ինչպես արդեն վերևում նշել եմ, փոխանցումներից 40 հազար ԱՄՆ դոլարը Սիլվան ինձ փոխանցել է վերևում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47