«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին հայաստանյան հանրությունը ևս մեկ անգամ Տիգրան Սարգսյանին տեսնելու «բախտին» արժանացավ: Եվ անմիջապես էլ ծավալվեցին խոսակցություններ, թե ինչ բախտավոր աստղի տակ է ծնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, այսինքն՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
Նկատի ունենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից և նախկին «հանցավոր ռեժիմների» անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը հետ վերադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանությունների օրոք:
Եվ թվում էր, թե հենց նա էլ կարող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առավել ևս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց…
Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությունից» առաջ:
Նախկին վարչապետի բուռն աշխատանքային կերպարը սկսեց ձևավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր և նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմադիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն անգամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հավուր պատշաճի» դրսևորի:
Այսպես, խորհրդարանում Տ. Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլանի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահն էր: Այդ կառույցի աշխատանքով էր, որ ստեղծվեցին այն հիմքերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:
Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառության մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դարձավ:
Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ-շատերին դարձնելով փաստացի մուրացիկներ: Միգուցե անգամ այդ անցումային փոխարժեքը տանելի լիներ, եթե միայն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի՝ գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլարը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300,400 դրամ բնագծերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03