«Իրավունք» թերթը գրում է. «Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր…
«Չնայած, այս պատմությանը կարելի է նաև այլ կերպ նայել: Սկսենք, Փաշինյանի ասած, «կոռուպցիոն համակարգի մնացորդներից»: Եթե նրանք, ինչպես վարչապետն է հաստատում, կարողացան անգամ մի բաժակ սուրճի և ՌԴ վարչապետի «ընկերական կատակի» պատմության հետ կապված «փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցերում», ապա դա երկու հանգա¬մանքի մասին է ակնարկում, դեռ ինչքան ուժեղ են այդ «մնացորդ¬ների» հնարավորությունները, որ անգամ Փաշինյանի «պապական բոստանում»՝ «Ֆեսյբուքում», ի գորու են չեղած տեղը «փոթորիկ բարձրացնել»: Այսինքն՝ զուգա¬հեռաբար, ինչքան խոցելի են Փաշինյանի դիրքերը, որ այդ «մնացորդները» կարողանում են ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ:
Ընդ որում, «փոթորկի մեջ» ներքաշ¬վեց նաև փաշինյանական թևի, համենայնդեպս «հեղափոխու¬թյան» օրերին նրան ատամներով պաշտպանողների շատ ներկայացուցիչներ: Նաև հորդորելով, թե այ Փաշինյան, ինչո՞ւ ես ռուսե¬րենով խոսում, որ նման պատմու¬թյունների մեջ ես ընկնում:
Իրականում, ինչքան էլ Փաշինյանը փորձում է պատմությու¬նը ներկայացնել, թե ոչ մի բան էլ չի եղել, հենց իր մերձավոր շրջապատը և ոչ թե «մնացորդ¬ներն» են, որ դրանից գրեթե միջ¬պետական սկանդալ են սարքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47