Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նախազգուշացրել է, որ Եվրոպական միության համար վտանգ է ներկայացնում այն փաստը, որ եվրոպացիները մեկը մյուսի նկատմամբ կորցրել են իրենց հավաքական «լիբիդոն», գրում է The Guardian-ը:
Պաշտոնյան այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշման մասին խոսելիս:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Մեծ Բրիտանիայում «հարսնացուն» (նկատի ունի ԵՄ-ն) հենց ամենասկզբից կանոնավոր կերպով «անարգվել» է ու «մերժված» եղել:
Խոսելով առհասարակ եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակի մասին՝ Յունկերը նկատել է, որ «եվրասկեպտիկ» կուսակցությունների թվի աճը չարագուշակ նախանշան է ԵՄ-ի համար:
«Մենք մեկս մյուսիս չենք սիրում: Մենք կորցրել ենք մեր հավաքական լիբիդոն: Թվում է, թե եվրոպացիների համար հիմա պետք է ավելի հեշտ լիներ մեկը մյուսին սիրելը, սակայն այդպես չէ»,-ասել է Յունկերը՝ նկատելով, որ իրավիճակը միանգամայն այլ էր Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:
«Ինչ վերաբերում է «Բրեքզիթ»-ին, ապա դա առանձնահատուկ դեպք է: Եթե դու 40 տարի շարունակ ազգին ասում ես, որ այն իրականում ԵՄ մաս չի կազմում, ապա միությունը լքելու որոշումը միանգամայն տրամաբանական է: Հարսնացուն կանոնավոր կերպով անարգվում էր և մերժվում»,-եզրափակել է Յունկերը՝ բրիտանացիներին խորհուրդ տալով ամեն ինչում միայն Բրյուսելի մեղավորությունը չփնտրել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44