Մայիսի 1-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, հայ-բրիտանական պառլամենտական խմբի նախագահ Սթիվեն Փաունդի հետ: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Արման Կիրակոսյանը տեղեկացրեց Սթիվեն Փաունդին ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի կազմի ձեւավորման մասին: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան բարեկամական խմբի գործունեությանը՝ ընդգծելով փոխադարձ այցերի եւ այս հարթակում աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ արդի տարբեր միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Քննարկվեցին նաեւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01