Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը: Նա, մասնավորապես, նշե;լէ. « «Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձեւավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչեւ հեղափոխոխությունը: Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ եւ բարձր պատասխանատվությամբ ասում եմ . «Վատ նորություն ունեմ». ո՛չ, չի՛ հաջողվել, եւ չի՛ հաջողվելու: Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ եւ պետական այրեր դրսեւորելու անհարգալից եւ ոչ պատշաճ պահվածք հանրության նկատմամբ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ խուսափել պատասխանատվությունից՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Շարունակելո՞ւ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսեւորել որպես «տվյալ տարածքի իշխանիկներ» եւ ամենաթող անօրինականություններ անել – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Կա՞ն արդյոք դեռեւս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք – ԱՅՈ՛, ԿԱՆ: Ենթարկվելո՞ւ են արդյոք այդ անձինք պատասխանատվության - »ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ԱՅՈ՛, ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01