Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ծագումով հրեա Ջարեդ Քուշները, որը նրա ավագ խորհրդականն է և ակտիվ ներգրավվածություն է ունեցել ԱՄՆ-ի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի մշակման հարցում, մի շարք նոր մանրամասներ է պատմել հունիսին ներկայացվելիք առաջարկից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի գծով քաղաքականության ինստիտուտում ելույթի ժամանակ Քուշներն ասել է, որ ծրագիրը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ չնայած, որ Պաղեստինը հույս ունի ապագայում անկախ պետություն ստեղծել և Երուսաղեմի կեսը դրա մայրաքաղաք հռչակել:
Բացի այդ, ծրագիրը չի ենթադրում երկու առանձին պետությունների ստեղծման ձևաչափով հակամարտության լուծում: Մինչդեռ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աջակցել է իսրայելցիների և պաղեստինցիների համար առանձին պետություններ ստեղծելու գաղափարին:
«Երկու պետություն ասելով՝ իսրայելցիները մի բան են հասկանում, իսկ պաղեստինցիները՝ մեկ այլ բան: Մենք որոշել ենք չասել դա, այլ պարզապես աշխատել դրա իմաստի մանրամասների վրա»,-ասել է նախագահի խորհրդականը՝ նշելով, որ ծրագիրը վերջնական կարգավիճակ կտա Իսրայելին և Պաղեստինին:
Երեսունութամյա Քուշները միևնույն ժամանակ խոստացել է, որ ԱՄՆ-ի երկար սպասված ծրագիրը միանգամայն նոր մոտեցում կառաջարկի խնդրի լուծման համար:
Պաղեստինի իշխանություններն արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում ընդունել Թրամփի առաջարկը, քանի որ ԱՄՆ նախագահն ակնհայտ իսրայելամետ է, նախկինում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի միասնական մայրաքաղաք:
Բացի այդ, նրանք բացասական վերաբերմունք ունեն անձամբ Քուշների նկատմամբ, որն ընտանեկան կապեր ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
Քուշները խոստովանել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց առաջ Թրամփն իր հետ է խորհրդակցել՝ փորձելով հասկանալ՝ ինչպես դա կանդրադառնա բանակցային գործընթացի վրա:
«Երկարաժամկետ հեռանկարում կարծում եմ, որ դա ճիշտ էր, քանի որ մենք պետք է սկսենք ճշմարտությունն ընդունելուց: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, և դա է ճշմարտությունը, որն ի վերջո ցանկացած վերջնական համաձայնագրի մաս է կազմելու»,-ասել է Քուշները:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32