«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Իսկ ԴԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության ենթակա կառույցներից է: Ու տրամաբանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ Միհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք: Այդ նախարարների մեջ, ի դեպ, առանձնանում է այն ժամանակ ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկն էլ վերաբերում է հենց իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից 2011-2016թթ. ընթացքում շուկայականից թանկ գնով «ԲԻԴ» մակնիշի մեքենա գնելուն եւ այդպես պետությանը 20 մլն դրամի վնաս պատճառելուն: Եվ երբ դեռ 2013թ. ԴԱՀԿ կարիքերի համար հենց ԴԱՀԿ պետի հիմնադրած ընկերությունից մեքենաներ գնելու հարցը բարձրացվեց խորհրդարանում, այն ժամանակ նախարար Հրայր Թովմասյանը շտապել էր պաշտպանել` հեգնելով կոռուպցիոն ռիսկերի մասին խոսող պատգամավորին: Թովմասյանը «զարմանք էր հայտնել» այդ պատգամավորի «իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա»: Ասել է թե` հենց Հ. Թովմասյանը հրապարակավ փորձել էր արդարացնել բացահայտ կոռուպցիոն դրսեւորումները: Հետաքրքիր է` հիմա էլ է այդպես մտածում, թե ինչ-որ բան է փոխվել նրա մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01