Երկու տարվա ընթացքում՝ սկսած 2027 թվականից, Երկիր մոլորակ կայցելեն վեց խոշոր երկնաքարեր, հայտնել է Լանս Բեները՝ ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ռադիոլոկացիայի մասնագետը, ապրիլի 30-ին Մերիլենդ նահանգում կայացած Աէրոնավտիկայի միջազգային ակադեմիայի մոլորակային պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է Gismeteo-ն: Չնայած այդ երկնաքարերի ուղիները չեն հատվում Երկրի ուղեծրի հետ՝ դրանք բավականին մոտ կգտնվեն Երկրին, որպեսզի գիտնականները կարողանան մասնամասնորեն դրանք դիտարկել: Դրանցից երեքը տեսանելի կդառնան հեռադիտակի օգնությամբ, իսկ մեկը՝ այսպես կոչված Ապոֆիսը, հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով: 1990 MU ամենամեծ երկնաքարն առաջինը կմոտենա: Դրա լայնությունը կազմում է 2.8 կմ: Երկուսն ավելի մոտ կգտնվեն Երկրին, քան Լուսնի ուղեծիրն է: Բոլոր վեց երկնաքարերի մոտեցման ժամանակ գիտնականները կկարողանան գրանցել մասնակրկիտ ռադիոլոկացիոն պատկերները, որոնք պատկերացում կստեղծեն այդ օբյեկտների ձեւի եւ արագության մասին: Որոշ օբյեկտներ կրկնակի ուսումնասիրության կենթարկվեն, որի շնորհիվ հնարավոր կլինի վերլուծել արագության փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, երբ արեւի ճառագայթումը անհամաչափ է տաքացնում երկնաքարը: ՆԱՍԱ-ի OSIRIS-REx եւ ճապոնական Hayabusa-2 ընթացիկ առաքելությունները ցույց են տվել, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մոտենալ տիեզերական քարերին: Բեների խոսքով՝ տիեզերանավի հետագիծը թույլ կտա անցնել այդ երկնաքարերի կողքով առաքելության շրջանակներում: «Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունը կառաջացնի զգալի հետաքրքրություն ինչպես գիտնականների, այնպես էլ լայն հանրության շրջանում»,-ասել է Բեները:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44