Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։ Քաղաքապետը զրուցել հայրենիքի պաշտպանների հետ ու մաղթեց նրանց շուտափույթ ապաքինում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական բոլոր նախաձեռնությունների կողքին: «Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ու կարևորը ուղղակի սրտանց արվել է մեր զինվորների համար և վերջ: Նոր ծրագրերը, որ նախաձեռնել եք, համոզված եմ, շատ լավ է ստացվելու, և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին: Կանենք հնարավորը, որպեսզի այս կենտրոնն իր բնականոն և տրամաբանական շարունակությունն ունենա»,- ընդգծել է քաղաքապետը: «Մենք ունեցանք պայմանավորվածություններ, քաղաքապետը հայտնեց իր աջակցության հավաստիքները: Կարծում եմ՝ սա կարևոր այց էր բոլորիս համար: Ոչ միայն կենտրոնը նայեցինք, այլև շրջեցինք բժշկական համալասարանի շրջակայքով, կիսվեցինք մեզ մտահոգող խնդիրներով թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային խնդիրների հետ կապված, և ի ուրախություն մեզ՝ բոլոր հարցերին եղան աջակցության խոստումներ: Համոզված եմ, որ կարճ ժամկետում դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Արմեն Մուրադյանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: 4
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01