Մալայզիան և Հարավարևելյան Ասիայի մի շարք այլ պետություններ մոտ ապագայում կարող են բախվել «Իսլամական պետություն» խմբավորումից եկող լուրջ սպառնալիքին: Ինչպես նշում է ТАСС-ը` հղում անելով New Straits Times թերթին, ԻՊ-ի գրոհայինները կորցնում են Մերձավոր Արևելքի տարածքների նկատմամբ վերահսկողությունը:
«ԻՊ-ը սկսում է նմանվել «Ալ Քաիդային». խմբավորման ծայրահեղականները լքում են Իրաքն ու Սիրիան և ահաբեկչական ակտեր իրականացնելու նպատակով այլ երկրներ են մեկնում», - գրում է հրատարակությունը` հղում անելով Մալայզիայի հակաահաբեկչական ստորաբաժանման աղբյուրին:
«Ռազմական փորձ և զենքի հետ վարվելու լավ հմտություններ ունեցող օտարերկրյա վարձկանները կարող են տեղական հատուկ ծառայությունների համար «ուրվականներ» դառնալ, քանի որ ահաբեկիչների վերաբերյալ անձնական տեղեկությունները բացակայում են: Ինչ վերաբերում է Հարավարևելյան Ասիայի (Ինդոնեզիայի կամ Մալայզիայի) բնիկ գրոհայիններին` նրանց կալանավորման խնդիրը հեշտանում է: Չնայած Եվրոպայից կամ Մերձավոր Արևելքից ժամանած գրոհայինների մասին տեղեկությունների առկայությանը` նրանց ներթափանցման վերաբերյալ լուրջ մտավախություններ ունենք»,- մանրամասնել է աղբյուրը:
Ավելի վաղ New Straits Times-ը հաղորդել է Ֆիլիպիններում «Ալ Մուհաջիր» գումարտակի կազմավորման մասին, որը պետք է դառնա ԻՊ-ի հարավ-արևելյան մասնաճյուղը: Ներկայում խմբավորումը կազմված է առավելապես մալայզիացիներից, և նրանց հիմնական նպատակն է նոր անդամների հավաքագրումը, այդ թվում` այլ տարածաշրջաններից:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47