ՀՀ ոստիկանության զորքերի նոր հերթափոխը մեկնում է Տավուշի մարզ՝ անցնելու մարտական հերթապահության: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց շարահրապարակում կանգնած սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն:
«Դուք մերօրյա հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզնով: Միշտ հիշեք, որ ձեր մեջքին մի ողջ ազգ է կանգնած, իսկ երբ դիրքապահի մեջքն ամուր է, նա նույնկերպ ամուր կանգնած պահպանում է հայոց հողը», – նշեց ոստիկանապետը:
Ավանդույթի համաձայն՝ մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:
Շարային երթով, հպարտ ու հաստատակամ ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մեկնեցին սահման:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը դիրքերից վերադարձածներին շնորհակալություն հայտնեց դժվարին ու պատվաբեր ծառայության համար:
«Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, սրտացավության ու անձնվեր ծառայության համար: Հակառակորդից խաղաղություն չեն խնդրում, այլ պարտադրում են, և այդ պարտադրողը հենց դուք եք»,- ասաց Օսիպյանը:
Զորախմբի առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հայտարարվեց շնորհակալություն:
Ոստիկանության զորքերի այս զորախումբը կարճատև արձակուրդից հետո կրկին կանցնի հասարակական կարգի պահպանությանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01