ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Varks.am» ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում եւ կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունվար ամսվա տարբեր օրերին «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության՝ Երեւան քաղաքում գտնվող տարբեր մասնաճյուղերից կատարվել էին առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ: Դեպքերի առթիվ ԵՔՔՎ տարբեր քննչական բաժիններում հարուցվել էին քրեական գործեր: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքերի մի շարք հանգամանքներ, հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:
Հաշվի առնելով, որ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ նախաքննությունը ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում համատեղ կատարելու վերաբերյալ:
Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, 2019 թվականի հունվարի 05-ին՝ ժամը 17:40-ի, եւ հունվարի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, գործարք կատարելու պատրվակով մտել է ընկերության՝ Երեւան քաղաքում գտնվող երկու մասնաճյուղեր, աշխատակիցներին մոլորության մեջ գցելու եւ իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար հարմար պահ փնտրելու նպատակով նրանց մտացածին տվյալներ է հայտնել՝ խնդրելով վճարում կատարելու համար համակարգչի միջոցով փնտրել իր տվյալները: Այնուհետեւ նկատելով մասնաճյուղում այլ անձանց բացակայությունը՝ անսպասելի ցատկելով անցել է սպասարկման բաժնի սեղանի հակառակ կողմը, դրամարկղից բացահայտ, հափշտակել է մի դեպքում ընդհանուր խոշոր չափի 1.835.000, մյուս դեպքում՝ 2.074.990 ՀՀ դրամ գումար եւ նույն կերպ անցնելով սեղանի վրայով՝ դիմել է փախուստի:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 28-ամյա երիտասարդը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, մուտք է գործել «Varks.am» վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ, մոտեցել սպասարկման սեղանին՝ իբր վարկ ստանալու համար դիմելով աշխատակցին: Նույն պահին երիտասարդը ցատկելով անցել է սպասարկման սեղանի հակառակ կողմը, աշխատակիցների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել՝ հայտնելով, որ իր մոտ զենք կա ու սպառնացել վնասել վերջիններիս: Այնուհետեւ վարկային կազմակերպության երկու դրամարկղերից հափշտակել է ընդհանուր խոշոր չափի 1.187.520 ՀՀ դրամի կանխիկ գումար եւ դիմել փախուստի:
Բացի այդ, 28-ամյա երիտասարդը նախաքննության ընթացքում, երբ քննչական գործողության մասնակցելու նպատակով տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, նախապես պլանավորելով փախուստը, աշխատասենյակի պատուհանն անսպասելիորեն բացելով, ցատկել է դուրս՝ փորձելով դիմել փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. ՀՀ ոստիկանության ԵՔՎ ուղեկցող գումարտակի աշխատակիցները բռնել են նրան՝ կանխելով փախուստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Որոշում է կայացվել՝ 28-ամյա երիտասարդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01