ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 63-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս ազգականին, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
2019թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչները՝ հայր և որդի, նույն փողոցում վիճաբանել են իր, հոր և եղբոր հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով, քարով և փայտով հարվածներ են հասցրել իրենց գլխին և մարմնի տարբեր մասերին:
Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած քաղաքացու հորը՝ 1956թ. ծնված տղամարդուն, պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատոսկրի կոտրվածքի և գլխուղեղի սալջարդի ձևով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ մայիսի 2-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար նույն օրն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
Նախաքննության ընթացքում Երևանի բնակիչները՝ ծնված 1956, 1978 և 1982 թթ., ճանաչվել են տուժող և հարցաքննվել, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ նշված դեպքի տեսագրությունները:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Մանթաշյան փողոցում 42-ամյա տղամարդը՝ որդու հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ վիճաբանել է հարևանությամբ բնակվող իր ազգականների հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մահակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև շարունակելով իր հանցավոր գործողությունները՝ 42-ամյա տղամարդը, գետնից վերցնելով քարը, հարվածներ է հասցրել նախ որդիներից մեկի, ապա նաև՝ հոր գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01