Պետական վերահսկողական ծառայության լրատվության բաժնի ղեկավար Զարուհի Մեժլումյանը դուրս է եկել աշխատանքից։ Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ հիմնել է ընկերություն։ «Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում: Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում: Հետևաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու և հիմնելու եմ իմ ընկերությունը: Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու: Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ: Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետևանքով այլևս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»,-մասնավորապես գրել է նա։ Հիշեցնենք, որլրագրող, տուրիստական գործակալության տնօրեն, անկուսակցական Սեդա Աղբալյանը «Ժառանգություն« կուսակցության ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու անցած ընտրություններին։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56