Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կրետեի Հույն Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսարան, ուր հանդիպեց Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: Իրենեոս Արքեպիսկոպոսը, մեծ սիրով և հարգանքով ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին, ընդգծեց, որ Նորին Սրբության այցն արդեն անջնջելիորեն արձանագրվել է Կրետեի պատմության մեջ: Արքեպիսկոպոսը հաստատեց, որ պատմական այս այցելությունը, լինելով առաջին այցը ոչ միայն Կրետե, այլև Հունաստան, պայծառացրեց տոնախմբությունը հայկական եկեղեցու 350-ամյակի, որը Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից է: Իր խոսքում Նորին Սրբազնությունը վերահաստատեց, որ Վեհափառի ներկայությունը ուրախության աղբյուր է և շնորհ ոչ միայն հայ համայնքի, այլև Կրետեի ողջ ժողովրդի համար, ապա անդրադարձ կատարեց Եկեղեցիների առաքելությանը: Իր բարեմաղթանքներն ուղղելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Արքեպիսկոպոսը Նորին Սրբությանն ընծայեց իր երջանկահիշատակ նախորդի ասան, սրբապատկեր և գրքեր Կրետեի հոգևոր կյանքի և սրբազան ժառանգության մասին: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք վերառաքեց առ Աստված Կրետե կղզի այցելելու շնորհի արժանանալու համար, որտեղ դեռ Ը դարից հայ ժողովրդի զավակներ կայք են հաստատել: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Իրենեոս Արքեպիսկոպոսին և Կրետեի նահանգապետին այցի առաջին իսկ պահից ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար, որը վկայությունն է հայ ժողովրդի նկատմամբ հույն ժողովրդի սիրո և հարգանքի: Վեհափառը մասնավորաբար ասաց, որ այցելությունը կատարել է այն համոզմամբ, որ այն պիտի ավելի զորացնի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք միշտ հատկանշված են եղել եղբայրության ոգով և սիրով: Խոսելով երկու ժողովուրդների պատմական առնչակցությունների և ընդհանրությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ պատմության ընթացքում նրանք կիսել են ոչ միայն ուրախություններն ու հաջողությունները, այլև ցավն ու տառապանքը, նաև շարունակում են կրել իրենց սրտին ցեղասպանության չսպիացող վերքը: Պատմական արդարության վերականգնման գործում Նորին Սրբությունը կարևորեց ջանքերի մեկտեղումը, միմյանց զորակցելը հանուն երկու ժողովուրդների իղձերի և երազների իրականացման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արքեպիսկոպոսին տեղեկացրեց նաև Տիեզերական Պատրիարքության հետ առկա սերտ կապերի և Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցելությունների մասին, ներկայացրեց Քրիստոսի Եկեղեցու բազմազանության վերաբերյալ իր մտորումները: Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթեց սիրո և գործակցության մեջ Եկեղեցիների կապերի զորացման համար, որպեսզի միասնաբար կարողանան դիմագրավել աշխարհին հուզող բոլոր դժվարությունները` առաջնորդելով մարդկությանը համերաշխության, խաղաղության և արդարության ճանապարհներով` Տեր Հիսուս Քրիստոսի փառքի համար: Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրենեոս Արքեպիսկոպոսին ընծայեց Աստվածամոր սրբապատկեր և պանակե: Կրետեի նահանգապետը ևս ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե` վերահաստատելով, որ Կրետեի ժողովուրդը հայ համայնքի հետ մեկ ամբողջություն է և միասին աշխատում են մեկ նպատակի` ավելի լավ ու բարօր կյանքի համար: Ջերմ զրույցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի ուղեկցությամբ այցելեց Հերակլիոնի Սուրբ Մինաս մայր տաճար, ապա Սուրբ Կատարինե պատմական տաճար-թանգարան: Նույն օրը երկու հովվապետերը հոգևորականաց և Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու վարչության անդամների ուղեկցությամբ այցելեցին Կրետեի հնագույն վանքերից Էպանոսիֆի վանքը, ուր տաճարում մոմավառությունից հետո Վեհափառ Հայրապետին ներկայացվեց վանաբնակների առօրյան ու գործունեությունը: Վերջում միաբանները վանքի սեղանատանը մեկտեղվեցին սիրո սեղանի շուրջ` ստանալով Հայոց Հովվապետի օրհնությունը:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01