Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` ըստ էության այդ միջնորդությունը կազմված է երկու մասից:
Առաջինը` Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ:
Երկրորդ` Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ: Ըստ էության գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով:
Եթե, ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է, ապա, ըստ Սաքունցի, դա անհրաժեշտ է օբյեկտիվությունից ելնելով, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել:
Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն փորձաքննությանը մասնակցելու ցանկության վերաբերյալ Պերմյակովի դատապաշտպանի հարցին ի պատասխան ամբաստանյալը հրաժարվեց:
«Չեմ կարող, չեմ ցանկանում», եղավ Պերմյակովի պատասխանը:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրեց ` արդյո՞ք Պերմյակովը մտավախություն ունի, որ նման փորձաքննության մասնակցելով վտանգում է իր կյանքը, մեղադրյալը պատասխանեց, որ ոչ, պարզապես չի ցանկանում, չի կարող: Միջնորդության այս մասը մերժվեց դատարանի կողմից:
Ավելի ուշ բուռն քննարկումներից հետո մերժվեց նաև կրակոցների լսելիության միջնորդությունը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրողծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայթուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47