Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։«Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01