ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք շնորհավորանքն ամբողջությամբ. «Հարգելի´ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին: Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ: Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին: Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակենր՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման: Սիրելի´ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01