Եթե ՊԵԿ-ին պարգեւատրման ֆոնդը չտայինք, այսօր զինվորականների ու ուսուցիչների աշխատավարձը չէինք բարձրացնելու: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մարզպետների պարգեւատրումների, ինչպես նաեւ՝ ուսուցիչների եւ զինվորականների աշխատավարձի բարձրացմանը: «Փոխանակ ուրախանան, որ կա մարզպետ, որ այդ 400 հազարի կարիքը ունի, չեն հաշվում, որ նախկինում գռփելիս ու թալանելիս են եղել: Ես Դավոսում հետեւում էի լուրերին՝ ամենօրյա ռեժիմով գնդակահարում ու բարոյապես ոչնչացնում էիք մարզպետներին: Հաշվի չեն առնում, որ պետական համակարգը առավոտից իրիկուն գռփելիս է եղել»,- ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ աշխատավարձերի բարձրացմանը, եւ նշեց, որ երբ բարձրացնում են պաշտոնյաների աշխատավարձը, դա ոչ թե իրենց համար են բարձրացնում, այլ՝ կարիք ունեցողների համար: Վարչապետը նշեց՝ եթե պետական եկամուտների կոմիտեի պարգեւատրման ֆոնդը չավելանար, այսօր հնարավորություն չէր լինի ավելացնել զինծառայողների ու ուսուցիչների աշխատավարձերը։ Նա մանրամասնեց, երբ նախորդ տարի բոլորը քննադատում էին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը, ինքը իր մոտ է հրավիրել Դավիթ Անանյանին ու ասել, որ եթե իրենք կարողանան հավաքագրումների խնդիրը լուծել, ապա ինքը կպաշտպանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը. «Եվ երբ նրանք առաջին անգամ եկան, ու ասացին՝ ստանձնում ենք, որ 40 մլրդ հավելյալ հավաքագրում կանենք, ես ասացի՝ ուրեմն ձեր ակնկալիքը, որ 1.4 մլրդ դրամով պարգեւատրման ֆոնդը լրացնենք, ես դա կապահովեմ»,- ասաց Փաշինյանը:
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
11:55 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
12:16 19.06.25
10:45 19.06.25
10:57 19.06.25
12:35 19.06.25
11:35 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03