Google-ը մտադիր է թողարկել մատչելի սմարթֆոնների հավաքածու՝ փորձելով մեծացնել իր Pixel ապրանքանիշի վաճառքը, փոխանցում է BBC-ն: Pixel 3a-ն եւ ավելի խոշոր մոդել Pixel 3a XL-ը կարժենան 520 եւ 620 դոլար, այսինքն՝ կիսով չափ ավելի էժան, քան Pixel 3 մոդելը, որը թողարկվել է ընդամենը 7 ամիս առաջ: Մինչեւ հիմա Google-ի սմարթֆոնների նախնական գինը, եթե չհաշվենք այֆոնները, շուկայում ամենաբարձրն է եղել. դրանց բազային մոդելը 110 դոլարով ավելի արժեր, քան Galaxy S10e-ն եւ 55 դոլարով ավելի թանկ էր Huawei ընկերության P30-ից: Ընդ որում՝ հավաքածուի մեջ միջանկյալ մոդելներ չեն եղել: Նոր հեռախոսներն ունեն ավելի թանկարժեք մոդելների շատ գործառույթներ, ներառյալ OLED էկրանը եւ շատ գովազդված Night Sight գործառույթը, որը գործարկում է ինքնուսույց արհեստական ինտելեկտը՝ ցածր լուսավորության պայմաններում կատարված լուսանկարների որակի բարելավման համար: Դրանից բացի, այս սմարթֆոնները համատեղելի են Google-ի փոփոխված իրողությունների քարտեզների հետ, որոնք թույլ են տալիս գրաֆիկը հարմարեցնել ըստ տեղանքի ռելիեֆի: Ընկերությունը հավաստիացնում է, որ նման գործառույթը օգնում է ավելի լավ որոշել շարժման ուղղությունը:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01