Ղազախստանի ԿԸՀ-ն չորեքշաբթի վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններին նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները: Հանձնհաժողովի նիստից հետո այս մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Կոնստանտին Պետրովը, հաղորդում է Tengrinews-ը: «Մայիսի 11-ին՝ 18:00-ին, ավարտվում է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար թեկնածուների գրանցման փուլը: Բոլոր առաջադրված թեկնածուները, որոնց համապատասխանությունը սահմանադրությանը եւ Ղազախստանի Հանրապետությունում ընտրությունների մասին սահմանադրական օրենքին հաստատվել է, ԿԸՀ-ում գրանցվել են մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 6-ը», - ասել է Պետրովը: Նրա խոսքով ԿԸՀ-ն վաղաժամկետ ավարտել է նախագահի պաշտոնի համար թեկնածուների գրանցման փուլը: «ԿԸՀ-ն Ղազախստանի Հանրապետության նախագահի 7 թեկնածուի է գրանցել», - ասել է ԿԸՀ նախագահի տեղակալը: Նա նշել է, որ «մնացյալ ժամանակը թեկնածուներին թույլ կտա զբաղվել շտաբի գործունեության կազմակերպմամբ, ընտրական հիմնադրամներում կենտրոնացնել միջոցները, ավելի լավ պատրաստվել քարոզարշավին»: 7 թեկանծուներից 4-ը առաջադրվել են կուսակցությունների կողմից: Նրանք են՝ «Նուր Օթան» իշխող կուսակցության կողմից առաջադրված գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Մաժիլիսի պատգամավոր (խորհրդարանի ստորին պալատ) Դանիա Եսպաեւը՝ «Ակ Ժոլ» կուսակցությունից, Ղազախստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Ժամբիլ Ահմետբեկովը, «Աուիլ» ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցություն հասարակական միավորման կողմից առաջադրված «Ազգային ագրարային գիտակրթական կենտրոնի» վարչության նախագահ Տոլեուտայ Ռահիմբեկովը: Եւս երեք մարդ ԿԸՀ-ում գրանցված են որպես հանրապետական հասարակական միավորումներից թեկնածուներ: Նրանց թվում են հասարակական գործիչ, լրագրող Ամիրժամ Կոսանովը, որն առաջադրվել է Միավորված ազգային հայրենասիրական «Ուլտ տագդիրի» շարժում հասարակական միավորման կողմից, գրող եւ հասարակական գործիչ Սադիեկ Տուգելը՝ առաջադրված «Ուլի դալա կիրանդարի» հանրապետական հասարակական միավորման կողմից, Արեւմտյան Ղազախստանյան մարզի արհմիությունների տարածքային միավորման նախագահ Ամանգելդի Տասպիխովը՝ առաջադրված Ղազախստանի արհմիությունների դաշնության կողմից: Ապրիլի 9-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել: Հանրապետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրումը սկսվել էր ապրիլի 10-ին եւ ավարտվել ապրիլի 28-ին:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02