ՀՀ կառավարությունն առաջարկում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը շարունակեն գործել պետական ՓԲԸ-ի կարգավիճակով՝ հանվելով մասնավորեցման ցանկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նախագծի կարգավորման առարկան պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում ընդգրկված առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող երկու կազմակերպությունների՝ Ֆանաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասնավորեցման ցանկից հանելն է: Նշված ընկերությունները հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,-ասաց Թորոսյանը: Խոսելով այդ հանգամանքների մասին՝ նախարարը նշեց, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքային հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Նրա խոսքով՝ ներկայում կենտրոնը հանրապետությունում գործող օնկոլոգիական բուժօգնության և հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր և բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է: Թորոսյանի խոսքով՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ-ն այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են 550-600 քաղաքացիներ: Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդների շարունակական հսկողություն: «Հաշվի առնելով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի ծավալները, հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, նաև այն, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ-ն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, առավել նպատակահարմար է, որ նշված պրոֆիլի և ծավալի կազմակերպությունները գործեն պետական համակարգում և դրանց հնարավոր և ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն և ուղղորդվեն պետության կողմից»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով շատ ավելի արդյունավետ է:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01