«Քարդաշյան ընտանիք» ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ 2013 թ.-ին Նյու Յորքում կայացած ամենամյա Met Gala Ball-ից հետո արտասվել է: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է այդ և մյուս տարիների Met Gala Ball-ին իր մասնակցության լուսանկարները և նկարագրել իր վերաբերմունքը դրանց նկատմամբ:
Այդ ժամանակ հղի Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է Givenchy ապրանքանիշի ծաղկային պրինտով զգեստով: Սակայն, աստղի խոսքերով, նա իրեն անվստահ է զգացել և ոչ այնքան շքեղ, ինչպես ցանկանում էր:
Քիմը ևս մեկ ձախողում է համարել 2016-ի իր ելքը, երբ նա Met Gala Ball-ին ներկայացել է Balmain-ի զգեստով: Նա նշել է, որ չէր ազատվել ավելորդ քաշից, ուստի իրեն անվստահ էր զգում: Նա նաև խոստովանել է, որ իզուր է գունաթափել հոնքերը:

Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող Met Gala Ball-ին իր ամենահաջող մասնակցությունը Քարդաշյանը համարել է 2018-ը, երբ նա Versace ապրանքանիշի զգեստ է կրել: «Ես երբեք ինձ ավելի վստահ չեմ զգացել: Դա շքեղ տարի էր»,- խոստովանել է նա:
Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող Met Gala Ball-ը Նյու Յորքի ամենամեծ բարձրաշխարհիկ միջոցառումներից է: Ամեն տարի հյուրերի երեկոյան զգեստը պետք է համապատասխանի Կոստյումների ինստիտուտում բացված նոր ցուցահանդեսի թեմատիկային: Met Gala Ball-ը տեղի է ունեցել մայիսի 6-ին և նվիրված է եղել գրող Սյուզեն Զոնթագի «Նշումներ քեմփի մասին» էսսեին:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55