Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը պատասխանել է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ վերամիավորվելու հարցին, հաղորդում է Entertainment Tonight-ը:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է պապարացին փողոցում մոտենում դերասանին և հարցնում նրա և Էնիսթոնի վերամիավորման մասին:
«Օ, Աստված իմ», – ասել է Փիթը և ծիծաղել:
Դրանից հետո դերասանը նստել է ավտոմեքենան և հեռացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 50-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը համարձակ ֆոտոշարքում է նկարահանվել: