ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ավտոգազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցը։
Նա հիշեցրեց, որ անցած ամիս վավերացվեց օրենքի նախագիծ, ըստ որի մայիսի մեկից մեքենաների լիցքավորված գազը պետք է հաշվարկվեր կգ-ներով։
«Այս ամբիոնից տրվեցին հստակ պատասխաններ, որ վերջնական սպառողի համար գազի գնի փոփոխություն չի լինի, և միայն հաշվարկի փոփոխություն է, և մենք կողմ քվեարկեցինք, բայց այս պահին գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է 10-20%-ով։ Ստացվում է, որ կառավարության ներկայացուցիչներն այս ամբիոնից ապատեղեկատվություն տվեցին կամ էլ չեն տիրապետել իրավիճակին։ Պարզաբանեք՝ ինչո՞ւ թանկացավ, նաև բենզինը 30 դրամով այս քանի օրը թանկացել է»,-ասաց նա։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ վերջին օրերերն այդ թեմայով խոսակցություն է ունեցել թե» ՊԵԿ-ի, թե» շուկայի վերահսկողության տեսչության պետի հետ, և նրանք հավաստիացրել են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են, և որ 70% գազալցակայաններում խնդիր չկա, կա 30%-ում։ Վարչապետն ասաց, որ հանձնարարել է այդտեղ ավելի խորը ուսումնասիրել՝ տեսնելու թե ինչն է խնդիրը։
«Ինձ խոստացել են, որ մեկ շաբաթվա մեջ նաև մարզերում են շրջայցեր կատարում, հարցը կուսումնասիրեն և վերջնական եզրակացության կգան։ Հարցի քննարկման ժամանակ ասում էինք, որ նախկին համակարգը մանիպուլյացիաների տեղիք էր տալիս»,-ասաց նա։
Վարչապետը նաև նշեց, որ 10 մլրդ դրամի ՊԵԿ-ը գազալցակայաններին ակտ ունի գրած, որը վիճարկվում է դատարաններում։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32