ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախարարությունում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է, որն արդեն իսկ ներառել են առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում և այդ առաջնահերթությունն ամրագրել են քաղաքական մակարդակով:
Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը, փոխնախարարը, դրական գնահատելով սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը, նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, դեռևս հեռու են բավարար լինելուց:
«Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ներդրումների, ի՞նչ ռեսուրսների ներգրավմամբ և ինչպիսի՞ գործառութային ու կառուցվածքային բաժանման պայմաններում է այն իրականանալու։ Որպես ածանցյալ, պետք է դիտարկել նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարող ենք համարել գործառնական նպատակ և քննարկել, թե ի՞նչ խնդրի է ծառայելու»,- ասել է նա:
«Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախագահ Միրա Անտոնյանն առաջարկել է սոցիալական ծառայությունների ստանդատների առանձնացում կատարել՝ (կոմպետենտության մակարդակների սահմանում), նաև սոցիալական աշխատողի աշխատանքի որակի վերահսկողության սահմանում։ Անտոնյանը խիստ կարևորել է մասնագիտական կրթության առկայությունը, նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։
Հանդիպման ընթացքում, փոխնախարարը շեշտել է սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տիրող իրավիճակի ճիշտ «ախտորոշման» կարևորությունը, ինչը ենթադրում է աշխատուժի քարտեզագրում (ներառյալ մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներ), ինչպես նաև ֆունկցիոնալ վերլուծություն։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է մշակել անելիքների ժամանակացույց, նաև քննարկման ասպեկտների աստիճանավորում ու թիրախավորում կատարել։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02