«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների չափերը։
Օրինակ՝ Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգևատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։
Քաղաքապետի տեղակալները և որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը և այլք ևս 840.000-ական դրամներով են պարգևատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, և այլն։
Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգևատրել։
Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգևատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:
Պարգևատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03