Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: Այս մասին ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշեց, որ 5-6 վետերան արդեն հարյուրն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:
Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական սեռի ներկայացուցիչները: «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000-ը Հայաստանից, մնացածը մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից և, իհարկե, Արցախից: 41 կին վետերան ողջ է»,-հավելեց նա:
Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի ուղեգրեր չտրամադրելն է:
«Ամեն տարի 50 ուղեգիր էին տրամադրում: Անցյալ տարի ես ուզել եմ ընդամենը 30-ը, ինչին ի պատասխան սոցիալական ապահովության ծառայությունից պատասխանել են, որ գումար չլինելու պատճառով չեն կարող տրամադրել այդ ուղեգրերը: 30 վետերանները, ովքեր դիմել էին հանգստանալու ակնկալիքով, այդպես էլ մնացին առանց ուղեգրի: Մեր վետերանները Արզնիում միայն հանգստանում են, նրանց ոչ մի բուժում պետք չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ևս դիմել է 30 ուղեգրի համար, սակայն գործընթացը փաստաթղթերի պատճառով ձգձգվում է:
Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է: «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, և նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում: Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,-հավելեց նա:
Վետերանների միավորման խորհրդի նախագահն առանձնացրեց նաև վետերաններին տրամադրվող պատվովճարների հարցը, նրանց սոցիալական- կենցաղային պայմանների բարելավումը, քանի որ այսօր Հայաստանում առանց բնակարանների վետերաններ կան:
«Արդեն 4 տարի է մեր վետերանները յուրաքանչյուր ամիս իրենց թոշակի հետ ստանում են 50 հազար պատվովճար, բայց դրա հետ միասին մենք բավականին հետ ենք ԱՊՀ երկրների վետերանների սոցկենցաղային պայմաններից»,-հավելեց Եսայանը:
Նա նշեց, որ մայիսի 8-ին 10 վետերանի համար ընդունելություն էին կազմակերպել Հայաստանի Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, ինչից իրենք մեծ բավականություն էին ստացել:
Սիմոն Եսայանը հավելեց, որ 2020 թվականը կլինի հաղթանակի հոբելյանական տարի և հարցազրույցն ավարտեց Հայաստանի կառավարությունից մեծ սպասելիքներով ու ակնկալիքներով:
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակը:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01