Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ մեր ժողովուրդը մայիսյան տոներն էր նշում, ոմանք՝ Երեւանում, ոմանք՝ Ստեփանակերտում ու Շուշիում եւ անգամ՝ Լոս Անջելեսում։ Տոնը միավորել էր բոլորին՝ միասնական զգացումներ ու գրգիռներ փոխանցել։ Իսկ Շուշիի ազատագրման տոնական միջոցառումն ընդհանրապես, կարելի է ասել, ազգային միասնության ցուցադրություն էր, քանզի նույն դահլիճում հավաքվել էին նախկիններն ու նորերը, կուսակցականներն ու անկուսակցականները։Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողքին կանգնած էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս սրբազանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն շարքում նկատեցինք Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանին եւ նրա կողքին կանգնած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողքին կանգնած էր նախկին փոխվարչապետ, այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արմեն Գեւորգյանը։ Հետեւի շարքում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ որդու հետ, եւ գործարար, նույնպես մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանը։
Այստեղ էին Արցախի ԱԺ նագահը, ԱԳ նախարարը, ՊԲ նախկին եւ ներկա հրամանատարները, նաեւ՝ Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Մարգարյանը, Վազգեն Մանուկյանը, պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, բժիշկ Արտավազդ Սահակյանը եւ ուրիշներ։Մի բան պարզ է՝ հայրենիքի ու հաղթանակի գաղափարները միավորում են մարդկանց, մոռացնում տարաձայնություններն ու հակասությունները։ Իզուր չէ, որ վտանգի պահին ազգը դառնում է մեկ բռունցք եւ պաշտպանում իր հողն ու ապրելու իրավունքը։ Դա մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդն ապացուցել է։ Համոզված եմ՝ առաջիկայում էլ է այդպես լինելու։ Երբ մենք միասնական ենք, մեզ կոտրել հնարավոր չէ»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02