«Եթե ես օրական 9000 հատ նամակ եմ ուղարկում արդարադատության նախարարություն, հետո քրեակատարողական վարչություն, հետո օրական 60 անգամ գնում ես կալանավայր, գալիս ես, և այլն, բայց կոնկրետ դատապարտյալների խնդիրը չի լուծվում, ստիպված ես էս ամբիոնից բարձրաձայնել»,- խորհրդարանում գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ այսպիսի խոսքերով իր ելույթը սկսեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ թեև վաղաժամկետ ազատման հանձնաժողովից ու պրոբացիայից կա նաև սուբյեկտիվ դժգոհություն, բայց չեն կարող համատաչած բոլորի դժգոհությունները սուբյեկտիվ լինել, խնդիր կա։ Զոհրաբյանի բնորոշմամբ՝ հանձնաժողովներում մի հերթապահ նախադասություն կա, թե դատապարտյալը հավատ չի ներշնչում։ «Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ ոնց օրենքով էտ գնահատման չափորոշիչը, չափանիշը, էտ հավատի դոզավորումը, դասակարգումը … ո՞նց անեն էտ մարդիկ, որ տույժ չունեն, իրենց գործողությունները չեն հանգեցրել նրան, որ հայտնվեն կարցերում, այսինքն տուգանքներ, տույժեր չունեն, քրեակատարողականի կողմից բնութագրվում են նորմալ, բայց պրոբացիոն ծառայության համար իրանք հավատ չեն ներշնչում։ Դե չի ներշնչում էս մարդը, ի՞նչ անենք», – ասաց Զոհրաբյանը։ Նա դիմեց գլխավոր դատախազին ու ասաց, որ պատրաստ է միասին աշխատել ու սահմանել այդ հավատի դոզավորումները։ Ինչ վերաբերում է դատավորներին ու պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, Զոհրաբյանն ասաց, որ չի հավատում, թե նրանք արդեն անկախ են ու ինքնուրույն են որոշումներ ընդունում։ Պատգամավորների պնդմամբ՝ նախկինում կառավարությունից «զանգերով արդարադատություն» իրականացրածները չեն կարող կտրուկ փոխվել։
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:04 17.06.25
18:03 17.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
17:15 17.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
18:59 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03